Բաժիններ՝

«Ռեալը» պատրաստվում է տրանսֆերային ռեկորդի

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է տրանսֆերային ռեկորդի:

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում  է գնել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին: Բելգիացի ֆուտբոլիստի համար մադրիդիստները պատրաստ են վճարել 115 մլն եվրո:

Մեկ անգամ չէ, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը հանդիպել է ֆուտբոլիստի գործակալների հետ, սակայն վերջնական համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել:

Մադրիդցիներն Ազարին տեսնում են՝ որպես hետ քաշված փլեյմեյքեր, սակայն ֆուտբոլիստը չի համաձայնում խաղալ այս դիրքում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս