Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է Դավիդ Դե Խեային 68 մլն եվրոյով վաճառել «Ռեալին»

Իսպանացին կարող էր դառնալ պատմության ամենաթանկ դարպասապահը: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, մադրիդյան ակումբն իսպանացու համար առաջարկել է մոտ 68 մլն եվրո, բայց մանկունյանցիները պատասխանել են մերժմամբ:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ դարպասապահը երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում» և չի վառվում «Ռեալ» տեղափոխվելու ցանկությամբ: Դե Խեան 2015 թվականին մոտ էր «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն ակումբները չհասցրեցին ձևակերպել գործարքը մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը: Тransfermarkt-ը 26-ամյա դարպասապահին գնահատում է 40 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս