Իսագուլյանը նախազգուշացնում է ՀՀ պաշտոնյաներին

Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք Արցախ են այցելում միայն տոներին, իսկ մնացած դեպքերում նույնիսկ Արցախի հարցերով հեռախոսազանգերին նույնիսկ չեն պատասխանում.

«Հաջորդ անգամ այդ պաշտոնյաների անուններն էլ կհնչեցնեմ, որոնք գալիս՝ բաժակաճառեր են ասում, բայց որևէ խնդրով չեն զբաղվում։ Խոստանում եմ, որ նրանց այցերը Արցախի Հանրապետություն կարող են դառնալ ոչ հաճելի իրենց համար»։

Իսագուլյանը նկատեց՝ նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և ուժային կառույցների ղեկավարներն Արցախի վերաբերյալ բոլոր հեռախոսազանգերին պատասխանում են, կամ հետո հետ են զանգահարում. «Իսկ որոշ չինովնիկներ, շատ ավելի ցածր մակարդակի, հրատապ զանգերին չեն պատասխանում, նրանց գործավարուհին կամ տղա քարտուղարուհին չեն կարողանում միացնել։ Անընդհատ խորհրդատվությունների մեջ են։ Արցախի մասին միայն խոսելով չէ, այնտեղ տոնակատարություններին մասնակցելով չէ, Արցախի ներկայացուցչության զանգը շատ ավելի կարևոր պետք է լինի բոլորի համար, քան այլ միջոցառում»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս