Բաժիններ՝

Bulgari­-ն արևապաշտպան ակնոցների մի քանի մոդել է ներկայացրել ամառային տարեշրջանի համար

Bulgari իտալական տունը արեւապաշտպան ակնոցների մի քանի մոդել է ներկայացրել ամառային տարեշրջանի համար: Այդ մասին հայտնել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Հավաքածուն փոխանցում է գույների այն ներկապնակը, լույսն ու ոճը, որոնք բնութագրական են Հռոմի համար: Դրանում ներկայացված է երկու շարք՝ Serpenti­-ն եւ Le Gemme Serpenti­-ն:

Մոդելները զարդարված են լազերով փորագրված վեցանկյուն ֆրագմենտներով, որոնք խորհրդանշում են օձի թեփուկների գեղեցկությունը: Le Gemme Serpenti շարքի ակնոցները, մակնիշի ներկայացուցիչների խոսքով, արվեստի եւ օպտիկայի սահմանագծին են. շրջանակները զարդարված են ոսկեզօծ եւ գունավոր քարերով:

Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր:

Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան: Ընկերությունը մասնագիտանում է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-­ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր է ու դրանց կառավարիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս