«Ոչ մի պարագայում զիջումներ չեն լինելու». Գառնիկ Իսագուլյան

«Երբ Արցախից գալիս ես Հայաստան ու թերթում ես այստեղի մամուլը, տեսնում ես վերլուծություններ, մեկնաբանություններ և զարմանում. քեզ թվում է՝ ուրիշ աշխարհից ես եկել, իսկ Հայաստանում գրում են բաներ, որոնք չեն համապատասխանում Արցախում առկա իրողություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքում լուրջ խնդիրներ կան, երկիրը դեգրադացիա է ապրում, մինչդեռ Արցախը, ըստ նրա՝ շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով։

«Բոլոր նրանք, ովքեր փորձում են ՀՀ նախագահին մեղադրել տարբեր փաստաթղթերում իբրև առկա զիջումների հետ, նրա հետ, որ հենց վաղը դա տեղի է ունենալու, դրանք ավելորդ հայտարարություններ են, որոնք հասնում են Արցախ և այնտեղ առաջացնում անցանկալի տրամադրություններ։ Բանակցություններ ընթանում են, դրանց ժամանակ կարող է քննարկվել ցանկացած խնդիր և ցանկացած հարց, բայց ՀՀ նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախի խնդիրը բացառապես Արցախի ժողովրդի խնդիրն է։ Առանց Արցախի ժողովրդի՝ որևէ զիջում բացառվում է, իսկ Արցախի ժողովուրդը զիջման պատրա՞ստ է, թե՞ ոչ, կարելի է գնալ և տեղում ճշտել»,- պարզաբանեց նա։

Իսագուլյանի խոսքով՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում որևէ մեկը որևէ տարածք չի պատրաստվում զիջել. «Սա ֆիքսեք։ Բանակցությունները թող ընթանան, բայց ոչ մի պարագայում զիջումներ չեն լինելու։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս