Հարկայինում կրքերը հասել են կուլիմինացիային. պետերն ազատման դիմում են գրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հարկայինում կրքերը հասել են կուլիմինացիային, առաջիկա օրերին տեսչության պետերին դարձնելու են բաժնի պետ, կրճատվելու են նրանց տեղակալները, բաժնի պետերը դառնալու են գլխավոր տեսուչ կամ պետի տեղակալ, շեշտակի նվազելու են աշխատավարձը, որոշում կայացնելու լիազորությունները։

Եվ քանի որ հարկայինում երկարամյա տեսչության պետեր կան, նրանց համար վիրավորական է դառնալ բաժնի պետ, դիմում են գրում եւ ազատվում։ Առաջին ծիծեռնակն Արմավիրի հարկային տեսչության պետ Նորայր Զարգարյանն է, ով մոտ 27 տարի աշխատում է հարկայինում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ Երևանի տարբեր տարածքներում օպերատիվ հետախուզության բաժնի պետ, Իջևանի հարկային տեսչության պետ։ Ասում են՝ հարկայինի երկարամյա աշխատակիցը վիրավորված է՝ կյանքի կեսը ՊԵԿ-ին է նվիրել, և այսօր փոխանակ պաշտոնը բարձրացնեն, իջեցնում են»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930