Ամերիկացի գիտնականները պարզել են, որ Յուպիտերի վրա կարող է ձյուն կամ կարկուտ տեղալ
Յուպիտերի վրա նույնպես կարող է ձյուն կամ կարկուտ տեղալ: Այս եզրակացությանն են հանգել ամերիկացի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են այն տվյալները, որոնք ստացվել են Juno («Յունոնա») տիեզերական ապարատի միջոցով: Մայիսի 30-ին այս մասին հայտնել է Space.com պորտալը։
Այդ զոնդի կատարած լուսանկարների շնորհիվ գիտնականները հայտնաբերել են, որ գազե հսկայի մթնոլորտում կան ոչ միայն սաստիկ քամիներ եւ փոթորիկներ, այլեւ մինչեւ 80 կիլոմետր լայնությամբ սպիտակ ամպեր, որոնք ստվեր են նետում մոլորակի մակերեւույթին:
Երբ դրանք հասնում են մեծ բարձրության, դրանք կազմավորող նյութը սառչում է եւ բառացի իմաստով թափվում ցած: Սակայն Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակի վրա տեղումները բաղկացած են ամոնիակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը։