Բաժիններ՝

M.A.C-­ը կոսմետիկայի «մրգային» հավաքածու է թողարկել

M.A.C կոսմետիկական մակնիշը թողարկել է Fruity Juicy անվանումը կրող լիմիտավորված հավաքածուն, որն ասոցացվում է մերձարեւադարձային մրգերի հետ: Այդ մասին հաղորդվումէ բրենդի՝ մայիսի 30­-ի տեղեկագրում:

Շարքում տեղ են գտել ստվերաներկերով պալետկաներ, տարբեր երանգների շրթներկեր, ինչպես նաեւ ստվերաներկեր ու կարմրաներկեր: Նորույթների գները դեռեւս հայտնի չեն:
Արտադրանքը կներկայացվի ֆիրմային խանութներում: M.A.C Cosmetics-­ը կոսմետիկայի արտադրող է, ընկերության կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում:

Ֆիրման ստեղծվել է Կանադայում 1984 թվականին: Սկզբում բրենդն իրեն դիրքավորում էր որպես «կոսմետիկա վիզաժիստների համար», բայց հետո դուրս է եկել զանգվածային շուկա: Ներկայում բրենդը պատկանում է Estee Lauder ֆիրմային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս