Ստորագրահավաք և երաշխավորագիր ԱԺ-ում՝ ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի
Այսօր ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը մտահոգություն հայտենց Վարդգես Գասպարիի իրավիճակի հետ կապված: Նա նշեց, որ պետք է մի կողմ թողնել քաղաքական ու իրավական ձևակերպումները՝ խոսքը մարդու մասին է:
Է.Վարդանյանը հայտարարեց, որ ստորագրահավաք է սկսում վերաքննիչ դատարանին դիմելու համար՝ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու համար:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ երեկ Արդարադատության նախարարը հայտնել է, որ տեղյակ է խնդրին, Գասպարին առողջական խնդիրներ չունի: Այնուամենայնիվ, ինչպես նշեց Նաղդալյանը, իրենք էլ ցանկանում են առողջություն և, եթե խնդիրներ կան, կմիանան:
Պատգամավոր Թևան Պողոսյանը տեղեկացրեց, որ երաշխավորագիր է պատրաստել Գասպարիի համար, որին միացել են պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հրանտ Բագրատյանը, Արամ Մանուկյանը, Խաչատուր Քոքոբելյանը և ինքը, ստորագրել են նամակն ու այսօր անպայման կուղարկեն: