Պահքի ծիրանով ռուլետ, որը չի ազդի Ձեր կազմվածքի վրա
Պահքի ծիրանով ռուլետի բաղադրատոմս, որը պատրաստվում է առանց թխելու:
Բաղադրիչները.
1. Արևածաղիկ – 500գ
2. Կոկոսի քերուկ – 500գ
3. Ծիրանաչիր – 300գ
4. Մեղր – 6 ճ/գ
5. Դարչին և մշկընկույզ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
1. Խմորը. արևածաղիկը աղալ և դարձնել ալյուր, ավելացնել 3 ճ/գ մեղր: Խառնել և դնել սառնարանում 1 ժամ:
2. Միջուկը. կոկոսի քերուկը աղալ և դարձնել ալյուր, հարել բլենդերի մեջ ծիրանաչիր, 3 ճ/գ մեղրի և համեմունքների հետ:
3. Թաղանթի վրա գրտնակել խմորը, վրան քսել միջուկը և փաթաթել ռուլետի նման: Դնել սառնարանի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը