«Գասպարիին կալանավորել են դատավորի հասցեին հնչած մեղադրանքների համար». Զարուհի Փոստանջյան

Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հատված ընթերցեց ՄԻՊ զեկույցից` երկակի ստանդարտների, անօրինական կալանավորումների մասին: Նույն զեկույցից նա մեջբերեց նաև և դատական կաշառքի սակագները՝ կաշառքի չափերը որոշվում են հայցագնի 10%-ի չափով, առաջին ատյանում՝ 500-10000 դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2000-15000 դոլար, վճռաբեկ դատարանում՝ 10000-50000 դոլար: Զ.Փոստանջյանը նաև ընթերցեց ակտիվիստ Վարդգես Գասպարիի մեղադրանքը, որտեղ վերջինս դատավոր Ռուզան Հակոբյանի հասցեին հետևյալ արտահայտությունն էր թույլ տվել.

«Ձեր նման անարժանապատիվ, անինքնասեր դատավորներն են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ: Միայն այն, որ Եվրոպական դատարանում ձեր վճիռներից 46-47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է, որ ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարաժան եք և անինքնասեր, ձեր գործակալական գործողություններն եք կատարում, դուք ստոր և անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ՝ այս հանցագործ իշխանությունը պահում եք իրենց գործի վրա»: Զ.Փոստանջյանը նշեց, որ Վ.Գասպարիին այս արտահայտության համար է մեղադրանք առաջադրվել, որը, իր կարծիքով, համապատասխանում է իրականությանը: Ավելին՝ մեղադրանք առաջադրելուց բացի, Գասպարիին ապօրինի կալանավորել են, որպեսզի պահեն բանտախցում, որպսզի նման վարքագիծ ՀՀ քաղաքացին չկարողանա դրսևորել:

Տեսանյութեր

Լրահոս