Հայաստանը մասնակցում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյում անցկացվող խորհրդակցությանը

Հայաստանը մասնակցում է Ժնևում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի կողմից կազմակերպված խորհրդակցությանը, որը նվիրված է 2016-2025թթ. ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարի գործողությունների ծրագրի մշակմանը:

Մեր երկիրը լայնամասշտաբ այս միջոցառմանը ներկայացնում է ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Խորհրդակցության նպատակն է ԱՀԿ անդամ պետությունների, ինչպես նաև հրավիրված փորձագետների մասնակցությամբ քննարկել և մշակել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2025թթ. նախատեսվող գործողությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29