Բաժիններ՝

Իմաստուն խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ կյանքում

1. Աշխարհն ուզում է, որպեսզի Դուք բթամիտ մնաք: Ինչքան Դուք ավելի բթամիտ եք, այնքան ավելի հեշտ է Ձեզ ապրանքներ և ծառայություններ վաճառել: Հեռուստացույցի անկյունագծի չափը հակադարձ համեմատական է ինտելեկտի գործակցին:

2. Չի կարելի կուրորեն հավատալ կրթական համակարգին: Ուսումնական ծրագիրը հնացել է Ձեր ուսուցման առաջին օրը:

3. Կարդացեք առանց կանգառի: Կարդացեք, ինչքան հնարավոր է՝ շատ:

4. Սովորեք շփվել շրջապատի հետ: Խուսափել մարդկանցից` համարելով նրանց անարժան շփվելու համար, նշանակում է՝ չգտնել հաճախորդ, ընկերներ կամ աշխատանք:

5. Լինել ամաչկոտ, դա ժամանակի իզուր վատնում է:

6. Որքան հնարավոր է շատ շփվեք տարիքով Ձեզանից մեծ մարդկանց հետ: Փորձեք հասկանալ նրանց արժեհամակարգը, նրանց մտահորիզոնը և տրամաբանական կապերը` իրավիճակի և կայացրած որոշումների հետ:

7. Գտեք մարդկանց, որոնցով կարելի է հիանալ, և աշխատեք գերազանցել նրանց:

8. Փող մի ծախսեք անիմաստ բաների վրա. կուտակեք այն ինչ-որ լուրջ բանի համար: Դա կօգնի Ձեզ նաև փող ծախսել բիզնեսում` մտածված և նպատակային:

9. Նրանից հետո, երբ Դուք սովորեք տնտեսել, սովորեք նաև վաստակել:

10. Ավելի քաշ մի հավաքեք երիտասարդության ժամանակ: Դա կկրճատի Ձեր ակտիվ կյանքը 10-20 տարով:

11. Սովորեք կերակուր պատրաստել: Ինչ-որ բանի մասին մտածելու ամենալավ ժամանակն այն է, երբ Դուք բաղադրիչներ եք կտրատում աղցանի համար:

12. Լավ քնեք գիշերը: Քնի պակասությունը վատ ազդեցություն է ունենում որոշման կայացման որակի վրա:

13. Գրի առեք Ձեր գործերը: Հիշողությունը բավարար չէ, ինչքան էլ որ այն ֆանտաստիկ լինի:

14. Ունեցեք մեծ երազանք:

15. Մինչև գործունեության ոլորտը փոխելը դարձեք Ձեր գործի մասնագետը:

16. Մի փորձեք ուղղել մարդկանց, այլ փնտրեք նրանց, ովքեր դեռ չեն փչացել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս