Արցախի զինված ուժերում տրվել է 2016թ. ուսումնական տարվա ձմեռային փուլի մեկնարկը

Փետրվարի 15-ին հանրապետության զինված ուժերում տրվել է 2016թ. ուսումնական տարվա ձմեռային փուլի մեկնարկը: ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ներկա է գտնվել ուսումնական փուլի մեկնարկի առիթով կազմակերպված հանդիսավոր միտինգին:

ՊԲ հրամանատարը շնորհավորելով անձնակազմին նոր ուսումնական փուլի սկսման կապակցությամբ, անդրադարձել է նախորդ բանակային տարում զինված ուժերում իրականացված գործընթացներին, առանձնացրել այդ ժամանակահատվածում տեղ գտած համաբանակային կարևոր նշանակության միջոցառումները և դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումները, նշել բանակի առջև ծառացած մարտահրավերները և կոչ արել անձնակազմին լրջորեն վերաբերվել ուսումնական գործընթացին:

Նոր ուսումնական փուլի մեկնարկի առիթով հանդիսավոր միտինգներ են կազմակերպվել նաև ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաները:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս