Բաժիններ՝

Ըմբիշ Գարիկ Բարսեղյանը` Կիևի մրցաշարի բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները մասնակցում են Ուկրաինայի անվանի մարզիկներին և մարզիչներին նիրված միջազգային 20-րդ մրցաշարին:

Ինչպես հայտնում եմ ՀԱՕԿ լրատվության բաժնից, մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

Հայ ըմբիշներից միայն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանին հաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել: Նա 1/8 եզրափակիչում հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Բուլատին, քառորդ եզրափակչում առավելության հասավ ուկրաինացի Սերգեյ Ռատուշնիի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում զիջեց կրկին ուկրաինացի ըմբիշի: Բրոնզե մեդալի համար պայքարում Բարսեղյանը հաղթեց Ուկրաինան ներկայացնող Արմեն Առաքելյանին:

Հայաստանը ներկայացնում են Գարիկ Բարսեղյանը, Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կաջոյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը, Շամիր Աթյանը, Հաջիմուրադ Նուրմոգամեդովը, Սարգիս Հովսեփյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը, Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

Մրցաշարին մասնակցում են 6 երկրի ավելի քան 100 ըմբիշ:

Մրցաշարը մեկնարկել է փետրվարի 13-ին, կավարտվի փետրվարի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29