Հայտնի է` երբ շարք կվերադառնա Գարեթ Բեյլը
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապաքինման մասին: Ըստ Զիդանի հայտնած տեղեկությունների, Բեյլի մոտ ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսված պլանավորման.
«Շաբաթ նա արդեն կմարզվի ընդհանուր խմբում: Պետք է համբերատար լինել:
Ես ձգտում եմ, որ ֆուտբոլիստները խաղադաշտ մտնեն ամբողջությամբ ապաքինված, քանի որ հակառակ դեպքում մեծ է վնասվածքի կրկնվելու հավանականությունը»:
Հիշեցնենք, որ Բեյլը վերավնասել է իր ոտքը վերականգնողական կուրսի ընթացքում:
Զիդանը նաև նշել է , որ հաջորդ հանդիպման ժամանակ Բեյլը կարող է խաղադաշտ դուրս չգա՝ ռոտացիա ապահովելու համար: Նրա փոխարեն կխաղա Կովաչիչը:
Սիրարփի Աղաբաբյան