
Աղվան Հովսեփյանն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել դեսպանի ավանդը հայ-վրացական բարեկամական հարաբերությունների և հատկապես երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության զարգացման գործում և հույս հայտնել, որ նոր դեսպանը կշարունակի արդյունավետ փոխգործակցությունը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել՝ իր գործունեության ընթացքում արդյունավետ համագործակցության, դեսպանության աշխատանքին մշտական աջակցության և փոխըմբռնման համար: