Բաժիններ՝

ՄԱԿ-ը աղմկահարույց զեկույց է հրապարակել Սիրիայում կատարված հանցագործությունների մասին

Սիրիայի դեպքերի հետաքննությամբ զբաղվող ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովը զեկույց է հրապարակել երկրում հանցագործությունների մեղավորների մասին, հայտնում է korrespondent.net-ը:

Փաստաթղթի համաձայն՝ Սիրիայի գործող ղեկավարությունը, ԴԱԻՇ ու «Ջեբխատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները, ինչպես նաև որոշ հակակառավարական խմբեր իրականացրել են մարդկության դեմ հանցագործություններ ու ռազմական հանցագործություններ: ՄԱԿ-ի հանձնաժողովը վերլուծել է երկրում իրավիճակը 2011թ. մարտից մինչև 2015թ. նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում: Զեկույցը պատրաստվել է 621 հարցազրույցների, ինչպես նաև մեծ թվով փաստաթղթերի հիման վրա:

Զեկույցում ասվում է, որ Սիրիայի կառավարությունը «իրականացրել է մարդկության դեմ հանցագործություններ՝ ոչնչացումներ, սպանություններ, բռնաբարություններ, սեքսուալ բնույթի այլ բռնություններ, կտտանքներ, բանտարկություններ, բռնի անհետացումներ ու անմարդկային այլ ակտեր»:

Զեկույցի տվյալով՝ տասնյակ հազարավոր մարդիկ են բանտարկված Սիրիայի պաշտոնական իշխանությունների մեղքով:

«Ջեբխատ ան-Նուսրան» Իդլիբում ստեղծել է մեկուսարաններ, որտեղ, ըստ հանձնաժողովի, վավերագրել է բոլոր զոհերին բանտարկության ողջ ընթացքում: Կան տեղեկություններ, որ զինյալները սպանել են Սիրիայի կառավարական զորքերի զինվորներին պատանդ վերցնելուց հետո: Որոշ հակակառավարական խմբեր ու «Ջեբխատ ան-Նուսրան» իրականացրել են զինվորական հանցագործություններ սպանությունների, կտտանքների ու դաժան վերաբերմունքի տեսքով:

ԴԱԻՇ-ը պատանդներին ենթարկել է դաժան բռնությունների, ներառյալ՝ կտտանքներն ու զանգվածային մահապատիժները:

Նշվում է, որ Սիրիայի կառավարությունը մշտապես արգելել է հանձնաժողովներին ու մյուս կազմակերպություններին պաշտոնապես հայտնվել Սիրիայի տարածքում: Փաստաթղթում ընդգծվում է, որ խախտումների մասին հայտնի է եղել Սիրիայի ղեկավարությանը, սակայն իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել տեղի ունեցածին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս