
«Խնդրում եմ՝ արևապաշտպան քսուք օգտագործեք». Հյու Ջեքմանը դիմել է մարդկանց

Հայտնի դերասան Հյու Ջեքմանն իր ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերում լուսանկար է հրապարակել՝ հետևյալ գրությամբ.
«Օրինակն այն բանի, թե ինչ է տեղի ունենում, երբ չեք օգտագործում արևապաշտպան քսուք: Բազալիոմա: Քաղցկեղի ամենանուրբ տեսակը: Խնդրում եմ՝ օգտագործեք արևապաշտպան քսուք ու ռեգուլյար հետազոտություններ անցեք»:
Դերասանն արդեն մի քանի տարի է պայքարում է մաշկի քաղցկեղի դեմ: Բազալիոման մաշկի քաղցկեղի ամենատարածված տեսակներից է: Ամերիկյան մաշկաբանական ակադեմիայի տվյալներով՝ ԱՄՆ-ում ամեն տարի այս հիվանդության 2 մլն դեպք է հայտնաբերվում: Այն հնարավոր է բուժել, եթե մաշկի փոքր հատվածն է հիվանդ: