Բաժիններ՝

2015 թվականի թոփ անունները

Անցած տարի, նախորդի համեմատ, Հայաստանում ծնունդների թիվը պակասել է 2.8%-ով: Ընդհանուր 41815 ծնունդներից 19611-ն աղջիկներ են, 22204-ը՝ տղաներ:

Ուշագրավ է, որ տարիներ շարունակ հայ ծնողներն իրենց երեխաներին անվանակոչելու հարցում գրեթե նույն ճաշակն են դրսևորում: Անունների թոփ տասնյակում իրենց առաջատար դիրքերն են պահպանում աղջիկների՝ Նարե և Մարի, տղաների՝ Դավիթ, Նարեկ և Ալեքս անունները: Անցած տարի ծնվել է 757 Նարե և 638 Մարի, և 1569 Դավիթ, 1171 Նարեկ և 634 Ալեքս:

Աղջիկների 10-յակի ցուցակում հաջորդ ամենապոպուլյար անունն է՝ Մանե՝ 592, Մարիա՝ 574, Միլենա՝ 525, Անահիտ՝ 525, Մարիամ՝ 522, Անգելինա՝ 519, Անի՝ 499, և Էլեն՝ 455, իսկ տղաների՝ Տիգրան՝ 622, Հայկ՝ 596, Գոռ՝ 517, Էրիկ՝ 509, Արման՝ 495, Ալեն՝ 440, Արթուր՝ 431:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս