
Յուրգեն Կլոպը վիրահատվել է
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ենթարկվել է վիրահատության: Հեռացվել է Կլոպի կույրաղիքը:
Մերսիսայդցիների գլխավոր մարզիչը ցավեր էր զգացել փետրվարի 4-ին և բժիշկների խորհրդատվությամբ տեղափոխվել էր հիվանդանոց՝ շտապ վիրահատության:
Վիրահատությունը հաջող է անցել և շուտով Կլոպը կկարողանա վերադառնալ թիմի մարզումներին: Հենց վիրահատությունն էր պատճառը, որ Կլոպը բացակայում էր «Սանդերլենդի» դեմ հանդիպման ժամանակ:
Սիրարփի Աղաբաբյան