Բաժիններ՝

«Ես կուզեի ասել՝ այո, մենք կարող ենք, բայց ես Օբաման չեմ». Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ԱՊԼ-ի պաշտոնական կայքի լրագրողի հարցերին ի պատասխան նշել է, որ երկրպագուները կարող են երազել ԱՊԼ-ն հաղթելու մասին, բայց պետք չէ կտրվել իրականությունից:

«Ես կուզեի ասել՝ այո, մենք կարող ենք, բայց ես Օբաման չեմ: Ավելի լավ է, որ ես պահպանեմ այս անորոշ վիճակը:

Եթե մյուս թիմերը ուժեղացնեն տեմպը, մենք կդառնանք ետնապահ:

Եթե զբաղեցնենք չորրորդ հորիզոնականն ու դուրս գանք Չեմպիոնների լիգա, անհավանական կլինի:

Իմ միակ ցանկությունը այն է, որ որ իմ տղաները խելացի լինեն: Երբ դու ունես խելացի ենթականեր, կարելի է բարելավել ֆուտբոլիստների խաղը: Կարող եք ֆանտաստիկ ֆուտբոլիստ լինել, բայց եթե հիմար մարդ եղաք, չեք կարողանա ավելի լավը դառնալ: Բարեբախտաբար, ես շատ խելացի ֆուտբոլիստներ ունեմ»,- ասել է Ռանիերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29