
Մոյեսին առաջարկել են գլխավորել չինական ակումբներից մեկը

«Էվերտոնի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալ Սոսիեդադի» նախկին գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը խոստովանել է, որ առաջարկություն է ստացել աշխատել Չինաստանում:
«Իմ սիրտը միշտ պատկանում է ԱՊԼ-ին, չնայած առաջարկություն եղել է Չինաստանից: Կվերադառնամ ես աշխատանքի հաջորդ մրցաշրջանու՞մ: Կարծում եմ, որ այո: Ես ունեցել եմ մի քանի առաջարկություններ, մանավանադ Անգլիա վերադառնալուց հետո:
Ես ցանկանում եմ ճիշտ ընտրություն կատարել. աշխատանքը պետք է գրավի ինձ և իմ ուժերից վեր չլինի: Ցանկալի է զգալ, որ դու կարող ես մարզել այնպես, ինչպես ուզում ես:
Եթե հավաքականի հետ աշխատելու հետաքրքիր առաջարկություն ստանամ, չեմ ասի «ոչ», բայց առաջին հերթին ցանկանում եմ ակումբի մարզիչ լինել: Դա իմ արյան մեջ է: Ես որպես մարզիչ անցկացրել եմ 850 հանդիպում և ուզում եմ որպեսզի դրանց թիվը հասնի 1000-ի»,- շոտլանդացուն ցիտում է ВВС-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը