
«Մանչեսթեր Յունայթեդը» չի մեկնաբանում Մոուրինիոյի հետ բանակցությունների մասին լուրերը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ ակումբը բանակցություններ է վարում Ժոզե Մոուրինիոյի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մանկունյանցիների ղեկավարությունը դուրս է եկել կապի պորտուգալացի մասնագետի հետ այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Սիթին» հայտարարել էր այն մասին, որ Պեպ Գվարդիոլան ամռանը կգլխավորի ակումբը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի ապագան հարցականի տակ է, ոչ արտահայտիչ ելույթների պատճառով: Հաղորդվում է, որ հոլանդացի մասնագետը ամենայն հավանականությամբ կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից» մրցաշրջանի ավարտից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը