
Լևանդովսկին պատրաստ է մնալ «Բավարիայում», եթե նրա աշխատավարձը բարձրանա մինչև 18 մլն եվրո

Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բանակցություններ է վարում «Բավարիայի» հետ` պայմանագրի երկարաձգման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է As-ը, 27-ամյա լեհը պատրաստ է մնալ մյունխենյան ակումբում, եթե նրա աշխատավարձը 10 մլն եվրոյից բարձրանան տարեկան 18 մլն եվրոյի:
Ըստ թերթի տեղեկության, հենց այսպիսի աշխատավարձ է Լևանդովսկին ակնկալում ստանալ «Ռեալում»` մրցաշրջանի վերջում մադրիդյան ակումբ տեղափոխվելու դեպքում:
Նշվում է, որ «Բավարիան» պատրաստ է բավարարել ֆուտբոլիստի պահանջները պայմանով, որ նոր պայմանագրում նշված չի լինի հրաժարադրամի ֆիքսված տարբերակը:
Լևանդովսկու ներկայիս պայմանագիրը «Բավարիայի» հետ լրանում է 2019թ.-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը