Ոճի դասեր Ջորջիո Արմանիից
Այս առաջարկությունները հաստատ ավելորդ չեն լինի:
1. Նրբագեղ լինել չի նշանակում աչքի ընկնել, այլ նշանակում է մխրճվել հիշողության մեջ:
2. Նորաձևության և ոճի միջև տարբերությունը որակն է:
3. Էժան կոշիկի զույգը վատ խնայողություն է: Ոչինչ մի խնայեք կարևորագույնի համար. կոշիկները Ձեր զգեստապահարանի հիմքն են:
4. Սեքսուալ տեսք ունենալու հիմքը ինքնավստահությունն է: Դա նույնքան մտքի վիճակն է, որքան և մարմնի:
5. Նրբագեղությունը այն տեսքի բանալին է, որի դեմ ժամանակն անզոր է, և որը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից: Իմ հաջողության հիմքը այս փիլիսոփայությանը հավատարիմ մնալն է:
6. Պետք չէ շատ ջանքեր գործադրել հագուստ ընտրելիս. ամենաոճային մարդիկ այնպիսի տեսք ունեն, ասես ոչ մի հատուկ ուշադրություն չեն դարձնում իրենց արտաքին տեսքին: Ի վերջո, ոճը ինքնադրսևորման արդյունքում է առաջանում:
7. Սևը և մուգ կապույտը նրբակազմ են դարձնում մյուս գույներից ավելի լավ: Այս գույները թույլ են տալիս փորձարկումներ կատարել կազմվածքի հետ:
8. Աքսեսուարների նշանակությունը մեր օրերում աճել է. գոտիներ, կոշիկներ, պայուսակներ, փողկապներ և այլն: Դրանք թույլ են տալիս հանդերձանքը հաճախ թարմացնել: Հիշեք, գույները, որոնք կրում եք և գնեք համապատասխանող պարագաներ: Միևնույն ժամանակ հիշեք, որ մոխրագույնի հետ կարող եք համադրել շագանակագույն և սև երանգի աքսեսուարներ: Իսկ ահա ժամացույցը շատ բան կարող է պատմել Ձեր մասին:
9. Չեզոք գույնի գործվածքներ ընտրեք` առանց վառ նախշերի: Դրանք առավել երկար կծառայեն Ձեզ (նորաձև լինելու տեսանկյունից):
10. Նրբորեն ընտրված բույրը կարող է դառնալ Ձեր առանձնահատուկ գիծը: Դա առաջինն է, ինչ զգում են մարդիկ, երբ սենյակ եք մտնում և վերջին բանն է, որ անհետանում է` Ձեր հեռանալուց հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը