Բաժիններ՝

Եվրոպական ներդրումային բանկի ներդրումային նոր ծրագիրը` քննարկման փուլում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը: Բանկի տեխնիկական անձնակազմը Հայաստանում է` ուսումնասիրելու և գնահատելու մեր երկրի կրթության ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունը:

Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակների խոսքով` բանկը մտադիր է սկսել նոր ծրագիր` միանալով Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի` դպրոցների սեյսմակայունության ամրապնդման ծրագրին, որն իրենից ենթադրում է հիմնանորոգում և նոր դպրոցների կառուցում:

Այս համատեքստում նրանք նեկայացրել են տեխնիկական աջակցության ծրագիրը: Արմեն Աշոտյանը ողջունել է կրթության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը` ներկայացնելով ՀՀ կառավարության գերակայությունները և զարգացման հիմնական միտումները:

Նախարարը, կարևորելով դպրոցների սեյսմակայունության ամրապնդման խնդիրը, միաժամանակ մատնանշել է նաև կրթության բնագավառում համագործակցության այլ եզրեր, մասնավորապես, ընդգծելով ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, ինչպես նաև բուհական հանրակացարանների հզորությունների զարգացումը և ԵՊԲՀ-ի կլինիկայի խնդիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այլ ընթացիկ հարցերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս