Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» հաստատել է Պեպ Գվարդիոլայի հետ պայմանագրի ստորագրման մասին լուրը

Իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է 3 տարվա համար:
«Մանչեսթեր Սիթին» հաստատում է, որ վերջին շաբաթվա ընթացքում ակումբը լուծել է Պեպ Գվարդիոլայի հետ կապված բոլոր հարցերը: Իսպանացի մասնագետը կգլխավորի անգլիական ակումբը 2016-17թթ. մրցաշրջանից:

Մանուել Պելեգրինիի և ֆուտբոլիստների նկատմամբ հարգանքից ելնելով` ակումբը ցանկանում է հրապարակայնորեն հայտարարել որոշման մասին` լարվածությունը ցրելու համար:

Մանուել Պելեգրինին աջակցում է այս տեղեկությունը հրապարակելու որոշմանը: Նա հիմա կենտրոնացած է այս մրցաշրջանում ակումբի առջև դրված բոլոր նպատակների իրականցման վրա: Մանուելը պահպանում է ակումբի բոլոր ղեկավարների հարգանքն ու աջակցությունը, նշվում է «Մանչեսթեր Սիթիի» հայտարարության մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29