Բաժիններ՝

Բակո Սահակյանը հանդիպել է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Նախագահի խորհրդական, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, արծարծվել են Արցախում ժամանակակից պահանջներին համապատասխան կրթության զարգացման հետ կապված մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն այս համատեքստում կարևորել է «Այբ» կրթական հիմնադրամի գործունեությունը և նրա հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29