
Քեյթ Բլանշեթը հեռանում է Հոլիվուդից

Ավստրալացի հայտնի դերասանուհի Քեյթ Բլանշետը մտադիր է դադարեցնել կարիերան 2016 թվականին, որպեսզի ամբողջությամբ զբաղվի դստեր մասին հոգ տանելով, հայտնում է The Telegraph-ը:
Հայտնի է, որ դեռևս այս տարվա գարմանը Քեյթ Բլանշետն ու նրա ամուսինը՝ Էնդրյու Ափթոնը, նորից ծնողներ են դարձել՝ որդեգրելով Վիվիեն անունով աղջկա:
Երեխան թվով չորրորդն է աստղային ընտանիքում: Քեյթն ու էնդրյուն արդեն դաստիարակում են 3 տղաների ու լիարժեք երջանկության համար նրանց աղջիկն էր պակասում:
«Ընտանիքը միշտ առաջին տեղում է: Միշտ: Ես պլանավորում եմ ողջ 2016 թվականին չաշխատել»,- հայտարարել է հոլիվուդյան դերասանուհին: