Բաժիններ՝

Տավուշի մարզում մեքենա է ընկել գետը

Դեկտեմբերի 29-ին, ժամը 23.52-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վասիլյան փողոցի մոտակայքում մեքենա է ընկել գետը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 MA 447 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ղ.(ծնվ.1989 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և հայտնվել մոտակա գետում:

Վարորդ Վ. Ղ.-ը և ուղևոր Ա. Մ.-ը տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031