
Անչելոտին ցանկանում է «Բավարիայում» տեսնել «Ռեալի» 3 ֆուտբոլիստների

«Ռեալի» նախկին մարզիչ Կարլո Անչելոտին, ով հաջորդ մրցաշրջանից պետք է աշխատի «Բավարիայում», ցանկանում է Մյունխենյան ակումբում տեսնել 3 ֆուտբոլիստների, որոնք ծանոթ են նրան մադրիդյան ակումբում աշխատելու ժամանակներից: Ըստ La Gazzetta dello Sport-ը տվյալների, իտալացի մասնագետին պետք են Լուկա
Մոդրիչը, Գարեթ Բեյլը և Տոնի Կրոսը, ով ավելի վաղ արդեն հանդես եկել է մյունխենյան ակումբի կազմում:
Անչելոտիի հետաքրքրությունների շրջանակում են գտնվում նաև «Նապոլիի» երկու հարձակողական ֆուտբոլիստներ: Գոնսալո Իգուաինը և Լորենցո Ինսինիեն, ինչպես նաև «Յուվենթուսի» հարձակվող Պաուոլո Դիբալան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բավարիան» կփորձի ձեռք բերել Իգուաինին, եթե կորցնի Ռոբերտ Լևանդովսկուն, ով հնարավոր է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը