Բաժիններ՝

Նորից սկանդալ՝ Նեյմարի տրանսֆերի շուրջ

Marca-ն տեղեկանում է, որ «Սանթոսի» ղեկավարությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ խոսվում է Նեյմարի տրանսֆերի պայմանագրում առկա կետերից մեկի համաձայն՝ հավելավճար վճարելու «Բարսելոնայի» մերժման մասին:

Կապտանռնագույնները պետք է 2 միլիոն եվրո վճարեն բրազիլական ակումբին Նեյմարի` Ոսկե գնդակի վերջնական 3 թեկնածուների թվում հայտնվելու համար:

Դեռևս անցյալ շաբաթ «Բարսելոնան» հայտարարել է, որ նամակ է ուղարկել բրազիլական կողմին, որը, սակայն, հայտնվել է մամուլում: Նամակում կատալոնացիները հայտնել են, որ չեն վճարելու հավելավճարը, քանի դեռ երկու ակումբների միջև վեճ է ընթանում Նեյմարի տրանսֆերային գնի կապակցությամբ:

Հնարավոր է՝ բրազիլական ակումբն այս հարցի շուրջ դիմի ՖԻՖԱ-ին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031