Բաժիններ՝

Ղազախստանի ազգային հավաքականի մարզչին կընտրեն երկրպագուները

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագային քվեարկություն է սկսել երկրի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչին ընտրելու համար։

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Երլան Կոժագապանովը նշել է, որ քվեարկությունը երկու փուլով կանցնի, որոնց ընթացքում առաջադրված կլինեն ղազախ ու արտասահմանցի մարզիչների թեկնածություններ։ Նրանց անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 26-ին։

Երկրորդ փուլում առաջինի արդյունքների հիման վրա թեկնածուների վերջնական ցուցակ կկազմվի։ Քվեարկությունը կանցկացվի միանգամից մի քանի ինտերնետային կայքերում։ Առաջին փուլը սկսվելու է երկուշաբթի օրը, իսկ երկրորդ փուլը՝ հունվարի 1-ին։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս