
«Միսս տիեզերքը» հայտարարել է, որ ընդմիշտ կապված է «Միսս Կոլումբիայի» հետ

«Միսս Տիեզերք» Պիա Ալոնսո Վուրտսբախը հայտարարել է, որ ընդմիշտ կապված է «Միսս Կոլումբիա» Արիադնա Գուտիերեսի հետ: Այս մասին գեղեցկության մրցույթի հաղթողը գրել է Facebook-ում:
«Արիադնե, դու հիասքանչ կին ես, ու հիմա մենք ընդմիշտ կապված են իրար այս յուրահատուկ փորձի պատճառով»,- գրել է գեղեցկության թագուհին մրցույթի հաղորդավար Սթիվ Հարվիի սխալի մասին, որը շփոթել էր անուններն ու հաղթող հայտարարել Գուտիերեսին:
«Վերջին 3 շաբաթներին մենք միասին ենք եղել: Ես տեսնում էի, թե որքան ուժեղ ու գեղեցիկ ես հոգեպես ու արտաքնապես: Դու պատվով ներկայացրեցիր քո երկիրը, ու ես գիտեմ, թե ինչպես են բոլորը քեզնով հպարտանում»,- գրել է ֆիլիպինուհին՝ դիմելով իր նախկին մրցակցին:
«Ճակատագիրն ունի քեզ համար պլան, ու ես չեմ համբերում իմանալ, թե ինչ կա առջևում»,- գրել է նա ու կոչ արել երկրպագուներին՝ դադարել վիճել սկանդալի պատճառով:
Վուրտսբախը հայտարարել է նաև, որ հաղթանակը «Միսս տիեզերքում» իր ու իր երկրի համար դարձել է լավագույն սուրբծննդյան նվերը: