
Հայտնի է, թե ինչու Գվարդիոլան չի երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ` ղեկավարության հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով:
Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, իսպանացու և «Բավարիայի» ղեկավարության տեսակետները չեն համընկել տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ:
Գվարդիոլան ամռանը ցանկանում էր ձեռք բերել պաշտպան Մատեո Դարմիանին, ով այդ ժամանակ հանդես էր գալիս «Տորինիոյի» կազմում (ներկայումս` «Մանչեսթեր Յունայթեդում»), կամ Դանիլոյին (այն ժամանակ` «Պորտու», հիմա` «Ռեալ»), որպեսզի Ֆիլիպ Լամը գործեր դաշտի կենտրոնում:
Սակայն «Բավարիայի» ղեկավարությունը որոշեց ձեռք բերել «Յուվենթուսի» կենտրոնական պաշտպան Արթուրո Վիդալին: Բացի այդ, Գվարդիոլան կտրականապես դեմ էր Թոնի Քրոսի` «Ռեալին» վաճառելուն:
Հիշեցնեք, որ Գվարդիոլան մրցաշրջանի ավարտին կլքի «Բավարիան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը