Բաժիններ՝

«Մենք կենտրոնացած ենք «Սթոք Սիթիին» հաղթելու վրա, բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիսվել է «Սթոք Սիթիի» հետ առաջիկա խաղի ակնկալիքներով:

«Ես կարծում եմ, որ այս խաղում մենք անպայման պետք է հաղթենք: Երբ 3 անգամ անընդմեջ պարտվում ես, պետք է հաղթել:

Մենք կենտրոնացած ենք դրա վրա, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: «Սթոքը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»` վերջինիս հարկի տակ: Հաղթել իրենց սեփական դաշտում հեշտ չէ, այն էլ, երբ կան այնպիսի հանգամանքներ, որոնք խանգարում են ցույց տալ լավ ֆուտբոլ: Բայց մենք պետք է հավաքվենք և անենք դա:

Մենք գիտենք, որ պետք է լավացնենք խաղը պաշտպանությունում: Միշտ էլ լավ է դարպասը չոր պահելը, բայց մենք պետք է հարձակվենք և ավարտին հասցնենք մեր հնարավորությունները:

Բոյանը և Շաքիրին վտանգավոր ֆուտբոլիստներ են, ովքեր ունեն «Բարսելոնայում» և «Բավարիայում» խաղալու փորձ: Չի կարելի ասել, որ «Սթոքի» նման ակումբները չեն կարող իրենց այդպիսի ֆուտբոլիստներ թույլ տալ»,- ասել է Վան Գալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս