![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվայում գրանցվել է շաբաթվա մեջ 6-րդ ջերմաստիճանային ռեկորդը
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/moskva1.jpg)
Հերթական ջերմաստիճանային ռեկորդն է սահմանվել Մոսկվայում, հայտնում է TASS-ը:
Դեկտեմբերի 25-ին, ըստ Մոսկվայի հիդրոօթերևութաբանական բյուրոյի տեղեկությունների, ՌԴ մայրաքաղաքում գրանցվել է +4,1°C տաքություն:
«Դրանով իսկ նոր ռեկորդը գերազանցել է 2013թ. դեկտեմբերի 25-ի նախորդ ռեկորդը, երբ ջերմաստիճանը կազմել է +4°C»,- հայտնել են հիդրոօթերևութաբանական ծառայությունից՝ հավելելով, թե այդ ռեկորդն արդեն 6-րդն է շաբաթվա ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, թե Մոսկվայում սպասվում է մինչև +4°C աստիճան տաքություն: