Բաժիններ՝

Իրաքի քրդական ինքնավարության վարչապետն այսօր կայցելի Թուրքիա

Այսօր Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին այց կկատարի Թուրքիա, հայտնում է Milliyet-ը: Այդ մասին տեղեկությունը տարածել է Բարզանիի գրասենյակը:

«Վարչապետ Նեչիրվան Բարզանին այսօր Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու այդ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հանդիպման ժամանակ քննարկվելու են Թուրքիայի ու Իրաքի քուրդ բնակիչների միջև հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարն ու տարածաշրջանային այլ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031