![](/banners/BeFunky-design.jpg)
Ավստրալիայում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 100 տուն
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/hrdeh.jpg)
Ավելի քան 100 տուն է ոչնչացել անտառային հրդեհների հետևանքով, որոնք մոլեգնում են Ավստրալիայի հարավային Վիկտորյա նահանգում, հայտնում է korrespondent.net-ը:
Տարերային աղետի դեմ պայքարին, որը շարունակվում է արդեն մեկ շաբաթ, ներգրավված են հարյուրավոր հրշեջներ:
Տեղացիները ու զբոսաշրջիկները՝ մոտ 1600 մարդ, ստիպված են եղել լքել Ուայ Ռիվեր շրջանը, Սուրբ Ծնունդի տոնակատարությունը չեղյալ է հայտարարվել, երբ հայտնի է դարձել սպառնալիքի մասշտաբը:
Ներկայում անձրևներն օգնել են մեղմել հրդեհները, սակայն կրակը տեղայնացնել դեռ չի հաջողվում: Զանգվածային հրդեհներն սկսվել են դեռևս անցած հանգստյան օրերին, կրակի տարածմանը նպաստել են ուժեղ քամիներն ու տաք եղանակը: