ԱՄՆ-ում ձերբակալվել են Armenian Power-ի անդամ հայ եղբայրներ. Daily News
Daily News կայքը, հղում կատարելով ամերիկյան իշխանություններին, հայտնում է, որ Հյուսիսային Հոլիվուդում կալանավորվել են Armenian Power հանցավոր խմբի անդամ 2 հայ եղբայրներ, ովքեր կասկածվում են զենքի, կոնցենտրացված կանեփի ու թմրանյութերի պատրաստման համար անհրաժեշտ քիմիական նյութերի պահման մեջ, սակայն նրանցից մեկը գրավի դիմաց ազատ է արձակվել:
25-ամյա Հակոբ Նահապետյանը ու 23-ամյա Բերգ Նահապետյանը ձերբակալվել են դեկտեմբերի 17-ին Հյուսիսային Հոլիվուդում գտնվող իրենց հորական տանը: Այս մասին տեղեկացրել է Գենդելի ոստիկանական բաժանմունքի խոսնակը:
Նա հայտնել է, որ խուզարկության արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ զինատեսակներ: Նշվում է, որ Հակոբ Նահապետյանը հրազենին առնչվող գործով փորձաշրջանի մեջ է գտնվում, իսկ Բերգ Նահապետյանը 35 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել հենց ձերբակալության գիշերը:
Գենդելի ոստիկանական բաժանմունքի խոսնակը նշել է, որ երկու կասկածյալներն էլ մեծ կապեր ունեն Բըրբանքում ու Գլենդելում: