Բաժիններ՝

2016թ. Ռուսաստանն Ադրբեջանին կմատակարարի հետևակի մարտական մեքենաների ու սպառազինությունների հերթական խմբաքանակը

Ինչպես հայտարարել է Тракторные заводы կոնցեռնի ներկայացուցիչը, ռուսական BMP-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումները Ադրբեջանին կավարտվեն 2016 թվականին: Հենց այս կոնցեռնն է արտադրում մարտական մեքենաները, տեղեկացնում է TASS-ը:

«Ադրբեջանին մարտական մեքենաների մատակարարումները նախատեսվում է ավարտել 2016 թվականին»,- ասել է նա:

Ավելի վաղ BMP-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումների ժամկետների մասին հայտարարել էր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում աղբյուրը:

Ադրբեջանն ու Ռուսաստանը զենքի խոշոր խմբաքանակի մատակարարումների մասին պայմանավորվել են 2010 թվականին:

Ավելի վաղ «Ռոսոբորոնէքսպորտը» հայտնել էր, որ 2017 թվականին Ռուսաստանը կավարտի համաձայնագրով նախատեսված սպառազինության ու տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բացի հետևակի մարտական մեքենաներից, Ադրբեջանին մատակարարվելու են նաև Т-90С տանկեր, ինքնագնաց հրետանի, համազարկի կրակի ռեակտիվ համակարգեր, ծանր կրականետ համակարգեր:

Բացի այդ՝ Ադրբեջանը տանկերի հետ միասին պետք է ստանա ինժեներական ու վերանորոգման-տարհանման մեքենաներ:

Փորձագետները պայմանագրի փաթեթի արժեքը գնահատում են մինչև 1 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031