![](/banners/BeFunky-design.jpg)
Մահացել է մոլորակի ամենագեր տղամարդը
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/8c066e689c82734d24b457db839f78d8__660x.jpeg)
38-ամյա մեքսիկացի Անդրես Մորենոն, ով համարվում էր մոլորակի ամենագեր տղամարդը, մահացել է Օբրեգոն քաղաքում երկու ամիս անց այն բանից հետո, երբ ենթարկվեց քաշի նվազեցման վիրահատության: Այս մասին տեղեկությունը նրա ազգականները տեղադրել են Facebook-ում:
Տղամարդու մահվան պատճառ են դարձել ինֆարկտը ու որովայնաթաղանթի բորբոքման հետևանքով առաջացած բարդությունները:
Տղամարդը, որի քաշը կազմում էր 444 կգ, հոկտեմբերին ենթարկվել էր վիրահատության, որը պետք է նրան օգներ ազատվել քաշի մեծ մասից:
Ինչպես հայտնում է la prensa-ն, Մորենոյի մոտ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներն առաջացել էին դեռ մանկուց: Ոչ մի դիետա նրան չէր օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից: