
Սիրիական բանակն ու աշխարհազորայինները Դամասկոսի մոտ զինյալների ստորերկրյա քաղաք են ոչնչացրել

Սիրիական բանակն ու աշխարհազորայինները Դամասկոսի մերձակայքում ստորերկրյա քաղաք են ոչնչացրել, որը պատկանել է ահաբեկիչներին: Վերջիններս այդտեղ թաքնվել են ռմբակոծությունների ժամանակ, հայտնում է LifeNews-ը:
Զինյալները 25 մետր խորության վրա ունեցել են կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ: Գործակալության թղթակիցը ականատես է եղել գրոհին ու անձամբ տեսել, թե ինչպես են ապրել զինյալները կառավարական պաշարման ժամանակ:
Թղթակիցը հայտնում է, որ Դարյա շրջանը առաջին անգամ չէ, որ Սիրիայի կառավարական բանակը գրավել է, սակայն փողոցներում զինյալներ չեն եղել: Ու հիմա հասկանալի է, թե ինչու:
Տներից մեկում, որտեղ իբր թաքնվել են ահաբեկիչները, սիրիական բանակի զինվորները հայտնաբերել են անցք, որը տանում է դեպի ստորերկրյա քաղաք:
Պարզվում է, բոլոր տներն ունեցել են նման անցումներ՝ հենց այդ եղանակով էլ զինյալները կարողացել են ամեն անգամ անվնաս դուրս գալ ռմբակոծություններից: Պարենը նրանց թույլ է տվել դուրս չգալ գետնի տակից մի քանի օր:
Ստորերկրյա ապաստարանի մակերեսը 5 քառակուսի կիլոմետր է: Քաղաքում տեղադրված ականները թույլ կտային պայթեցնել համակարգը: Թունելներն այնքան շատ են, որ քաղաքն ավելի շատ նման է լաբիրինթոսի: Չմոլորվելու համար զինյալները հատուկ համակարգ են մշակել:
Ստորերկրա քաղաքում ամեն ինչ սովորական տների պես է՝ կան ննջարաններ, խոհանոցներ, հյուրասրահներ, անգամ հիվանդանոց:
Ներկայում ստորերկրյա քաղաքը ոչնչացվել է, լաբիրինթոսի բնակիչների մեծ մասին պատանդ են վերցրել սիրիական բանակի զինյալները:
https://www.youtube.com/watch?v=GUMnELYEaF0