Բաժիններ՝

Աննախադեպ ջրհեղեղ Հարավային Ամերիկայում. տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները

Ավելի քան 150 հազար մարդ է լքել իր տունը Հարավային Ամերիկայի հարավային մազում երրորդ օրը շարունակվող ջրհեղեղի պատճառով: Նման բան տարածաշրջանում չի դիտվել տասնյակ տարիներ, գրում է BBC-ն:

Աղետից առավել շատ տուժել է Պարագվայը: Երկրի նախագահՕրասիո Կորտեսը արտակարգ դրություն է սահմանել երկրում: Պարագվայ գետում ջրի մակարդակը գրեթե մոտեցել է կրիտիկականին, ու ջրի նոր հոսքը սպառնում է ջրածածկ անել երկրի մայրաքաղաք Ասունսյոնն ու հարակից շրջանները:

151226010044_paraguay1

Պարագվայի իշխանությունները ենթադրում են, որ, հնարավոր է, իրենք ստիպված լինեն տարհանել գետի ափի մերձակայքում ապրողներին, այսինքն՝ ևս տասնյակ հազարավոր մարդկանց:

151226010112_paraguay2

Տրոպիկական աննախադեպ անձրևների պատճառով բարձրացել է նաև Ուրուգվայի, Արգենտինայի ու Բրազիլիայի գետերի մեծ մասի մակարդակը: Արգենտինայի հյուսիսում տարհանվել է գրեթե 20 հազար մարդ: Բրազիլիայում 1800 ընտանիք ստիպված է եղել լքել իր տունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031