
Առողջ և սննդարար ձմեռային դիետա

Նիհարել, հատկապես տոների նախօրեին, ցանկանում են բոլորը: Առողջ և սննդարար ձմեռային դիետան կօգնի ձեզ նիհարել, լավացնել ինքնազգացողությունն ու հարթեցնել փորը: Կարող եք այնքան ժամանակ պահել այս դիետան, որքան ցանկանում եք, քանի դեռ ձեր երազած քաշին չեք հասել: Տաք և համեղ ապուրը չի թողնի, որ քաղցի զգացողություն ունենաք կամ սոված մնաք:
Դիետայի ժամանակ կարող եք կանաչ կամ բուսական թեյ խմել, քիչ քանակությամբ սուրճ և կեֆիր նույնպես թույլ է տրվում: Հետևեք, որ օրվա ընթացքում խմած ջրի քանակը լինի մոտավորապես 1.5 լ:
Ձմեռային դիետա
- Նախաճաշ՝ 1 բաժին ապուր, մի կտոր սև հաց, թեյ/սուրճ՝ առանց շաքարի
- Երկրորդ նախաճաշ՝ 1 միրգ կամ 1 բաժակ կեֆիր
- Ճաշ- 1բաժին ապուր, բանջարեղենային աղցան, 150-200գ խաշած միս կամ ձուկ:
- Երկրորդ ճաշ- 1 միրգ կամ 1 բաժակ կեֆիր
- Ընթրիք՝ 1 բաժին ապուր, աղցան, 150-200գ խաշած միս կամ ձուկ:
- Երեկոյան սնեք՝ 1 բաժակ կեֆիր կամ 100-150գ կաթնաշոռ
Ապուրի բաղադրատոմս
- 2լ ջուր
- 1 գլուխ ծաղկակաղամբ
- 1 գազար
- 1 քաղցր պղպեղ
- 1 կարտոֆիլ
- 1 փոքր սոխ
- 1 պճեղ սխտոր
- Կես կիտրոն
- Աղ, պղպեղ
- 2 ճ/գ ձիթապտղի յուղ
- Կանաչի
Ծաղկակաղամբը բաժանեք մասերի, գազարը քերիչով անցկացրեք, պղպեղ, կարտոֆիլ և սոխ կտրատեք: Կաթսայի մեջ ջուր լցրեք, դրեք կրակին և հասցրեք եռման, ավելացրեք կարտոֆիլն ու կրկին հասցրեք եռման: Մնացած բանջարեղենները լցրեք կաթսայի մեջ, թողեք կրակին 25-30 րոպե, ամենավերջում ավելացրեք մանր կտրատած կանաչի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը