
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հրաժարվել են 2,5 միլիոն դոլարով վաճառել նորածին որդու լուսանկարը

Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ Քանյե Ուեսթը, հրաժարվել են 2,5 միլիոն դոլարով վաճառել նորածին որդու՝ Սեյնթի լուսանկարը:
Այս մասին պնդում է TMZ պորտալը:
Քիմն ու Քանյեն, որոնց ընդհանուր կարողությունը գնահատվում է շուրջ 155 միլիոն դոլար, մերժել են մի քանի պարբերականների, որոնք նորածնի էքսքլյուզիվ լուսանկարների դիմաց պատրաստ էին տրամադրել 2-2,5 միլիոն դոլար:
Ընտանիքը դեռ նորածնին խնամքով թաքցնում է կողմնակի աչքերից՝ երեխայի նկարը չկար անգամ Քարդաշյան ընտանիքի սուրբծննդյան բացիկի վրա, որտեղ լուսանկարվել էին ընտանիքի փոքրիկ անդամները՝ Նորդը, Մեյսոնը, Պենելոպան ու Ռեյնը: