Բաժիններ՝

Սիրիայի կառավարական ուժերն առանցքային բարձունք են գրավել Լաթաքիայում

Սիրիական բանակը ռուսական ավիացիայի օգնությամբ Լաթաքիայի նահանգում իր վերահսկողության տակ է վերցրել առանցքային նշանակություն ունեցող Ջեբել-Նոբա բարձունքն ու զինյալներից ազատել Կեպիր բնակավայրը:

Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

«Լաթաքիա նահանգում սիրիական բանակի գրոհային ջոկատները հարձակողական գործողություններ են սկսել հյուսիսային ու արևելյան ուղղություններով: Վերահսկողություն է սահմանվել հարձակումների համար առանցքային նշանակության Ջեբել-Նոբա բարձունքի նկատմամբ»,- ասել է նա:

Բացի այդ՝ Կբանի ու Սիրմանիայի ուղղություններով զինյալներից մաքրվել են կարևոր բարձունքներ ու Կեպիր բնակավայրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031