Բաժիններ՝

«Boxing day-ը և գավաթների առատությունը խանգարում են անգլիացիներին հաղթել». Յուրգեն Կլոպ

Գերմանացի մասնագետը համալրել է անգլիական ֆուտբոլի ներքին օրացույցի հակառակորդների շարքը:

«Դուք հաստատ չափից շատ խաղեր ունեք: Ընդմիջում չկա, և շատ մրցաշարեր կան: Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ դա այն ճանապարհը չէ, որը հաջողության է հասցնում:

Բոլորը հույս ունեն, որ Ռոյ Հոջսոնը հավաքականին Չեմպիոն կդարձնի, և այդ թիմում շատ լավ ֆուտբոլիստներ կան: Բայց նրանք ամբողջ տարվա ընթացքում չունեն ոչ մի ընդմիջում: Մնացած բոլորն ունեն: Նման պայմաններում կարելի է հաղթել: Բայց դա շատ ավելի դժվար է լինում:

Պատճառներ կան, թե ինչու անգլիական մեծ ակումբները հաջողության չեն հասնում վերջին մի քանի տարիներին: Ձեզ մոտ չափից շատ են ներքին մրցաշարերը»,- Կլոպին է ցիտում ВВС-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031