
Բոատենգը ցանկանում է լինել Գերմանիայի հավաքականի առաջին սևամորթ ավագը

Մյունխենյան «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը խոստովանել է, որ ապագայում կցանկանար դառնալ Գերմանիայի հավաքականի ավագը: Դրա հետ կապված ֆուտբոլիստը հիշել է այն մասին, որ ինքը սևամորթ է:
«Մենք գերազանց ավագներ ունենք և՛ «Բավարիայում», և՛ հավաքականում: Բայց եթե մի օր հարց առաջանա, ես պատրաստ եմ:
Ես կարող եմ դառնալ առաջին սևամորթ ավագը հավաքականի պատմության մեջ: Դա առանձնահատուկ իրադարձություն կլինի ինձ համար: Ես ինքս ծնվել եմ Բեռլինում, բայց մաշկի այլ գույնով: Ես ուղղակի կհպարտանամ դրանով»,- Բոատենգի խոսքերն է ցիտում Süddeutsche Zeitung-ը:
Բոատենգը Գերմանիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2009-ից և 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը